Ռոբերտ Քոչարյանը գործի է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, վերջինս սկսեց խոսել քաղաքականություն վերադարձի, այսինքն` նաեւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահն արդեն սկսել է համախմբմանը միտված գործընթացները եւ վերջերս ակտիվ հանդիպումների մեջ է եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`  նա արդեն իսկ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր շրջանակների հետ, այդ թվում` մի խումբ ազատամարտիկների, նախկին պաշտոնյաների, մարդ-կուսակցությունների ղեկավարների եւ հասարակական լայն շերտերի ներկայացուցիչների հետ:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս