«Դե, դա կարող էիր նաև հեռախոսով ասել, ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը». Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մանրամասները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյան բանակցություններն անցել են բավականին մոնոտոն, չնայած սկզբում Փաշինյանն իր պահանջն է դրել՝ ընտրություններ երկու-երեք ամսում, բանակցության այլ թեմա ինքը չի տեսնում։ Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ դե, դա կարող էիր նաեւ հեռախոսով ասել, ի՞նչ իմաստ ուներ հանդիպելը։ Որից հետո ծավալվել է ըստ էության խոսակցություն․ Փաշինյանը ներկայացրել է իր փաստարկները, որոնց առարկել է Վահրամ Բաղդասարյանը՝ կապված Ընտրական օրենսգրքի, սահմանադրական փոփոխությունների ժամանակատար գործընթացների հետ։

ՀՀԿ-ում այն կարծիքի են, որ պետք է «չորով» դնել մինչեւ 2022թ․ պառլամենտի աշխատելու տարբերակը, որպեսզի բանակցությունների ընթացքում «ստանան» գոնե եկող տարվա մայիս ժամկետը․ «Իսկ եթե անկեղծ՝ բոլոր տարբերակներին էլ պատրաստ ենք, ոչ մի տարբերակ չենք բացառում․ պետք է սպասել մյուս ֆրակցիաների-ուժերի բանակցային արդյունքներին, կարծում եմ՝ բանակցությունների մի քանի ռաունդ պետք կլինի»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս