Խորհրդարանն արագացրեց արտահերթի անցկացումը. ՀԺԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելով, խորհրդարանը ըստ էության ոչ թե կանխեց, այլ արագացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործընթացը: Ազգային ժողովի դիմաց երեկ տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ակցիան ցույց տվեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները այլընտրանք չունեն:

Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի սահմանադրության շրջանակում և արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում՝ նոր ընտրական օրենսգրքով: Դա նախադրյալներ կստեղծի երկրի բնականոն զարգացման համար և կնպաստի անհրաժեշտ փոփոխությունների իրականացմանը:




Լրահոս