Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Պիեր-Էմանուել Դուկրուեն գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության համապատասխան պետական կառույցների ու ԿԽՄԿ գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։
Մասիս Մայիլյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի առաքելությանը՝ կարևորելով Արցախում մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված ԿԽՄԿ գրասենյակի գործունեությունը: