Պոետները երբեք չեն մահանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայաստանում այսօր սգո օր է հայտարարված: Ի հիշատակ մեծանուն Հայի՝ Շառլ Ազնավուրի` նրա հուղարկավորության օրը խոնարհվելու է հայոց եռագույնը: Իսկ երեկ Հայաստանի հիմնը հնչեց Փարիզի «Հաշմանդամների տանը», որտեղ անցկացվում էր Շառլ Ազնավուրի հոգեհանգիստը: Հնչեց նաեւ հայկական դուդուկը. «դլե յաման»-ի հնչյունների ներքո բերվեց Ազնավուրի աճյունը, որտեղ նրան հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը նաեւ ելույթ ունեցան: Տեսարանը, արտաբերված խոսքերն իրոք հուզիչ էին:

ՈՒ ակնհայտ էր` Փարիզում պետական ամենաբարձր մակարդակով արված էր ամեն ինչ ընդգծելու Ազնավուրի անհատականությունը, Ֆրանսիայում ծնված, բայց եւ հայ Ազնավուրի անհատականությունը, երկու երկրների սերտ բարեկամության խորհրդանիշ համարվող Ազնավուրի անհատականությունը: Նրա մահը սգաց ողջ աշխարհը, նրան հրաժեշտ տալու գնացել էին բոլորը՝ ոչ միայն արվեստագետները, այլեւ Ֆրանսիայի իշխանական ողջ վերնախավը, նաեւ այդ երկրի նախկին նախագահները՝ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին: Այնտեղ էր նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Բայց, ցավոք, այնտեղ չէին ՀՀ նախկին երեք նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իշխանավարման օրոք Ազնավուրը անասելի մեծ գործեր էր կատարել Հայաստանի համար: Ու չնայած նրանց իշխանավարման տարիներին Ազնավուրը գնահատվել ու մեծարվել է ըստ արժանվույնս, սակայն ցանկալի կլիներ, եթե նախկին ղեկավարները Փարիզում իրենց ներկայությամբ նաեւ հարգեին մեծ Հայի հիշատակը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս