Հարց քաղաքացիներից`ինչ է արվում, եթե գնված ապրանքները վերադարձվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե հսկիչ գնում է իրականացվել, այնուհետեւ գնված ապրանքները վերադարձվել են, ապա նման դեպքերում ի՞նչ է արվում: Ի՞նչ ձեւակերպումներ է անհրաժեշտ անել ՀԴՄ-ով:

Սաթենիկ Հովհաննիսյան

(48 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ Կառավարության 2004 թվականի N 1325-Ն որոշման  20.1 կետի` ՀԴՄ-ի գնման չեկի (կտրոնի) հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման ակտ` համաձայն N 7 ձեւի: Կազմակերպության պատասխանատու անձն ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը, ՀԴՄ-ի միջոցով տպում է վերադարձի չեկ (կտրոն): Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում oրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքով սահմանված ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը առեւտրական գործարքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս դրամական հաշվարկներն իրականացնում են ՀԴՄ-ի եւ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ժապավենների միջոցով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս