Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները՝ Շառլ Ազնավուրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան օրվանից սկսած նրան են անդրադառնում միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները՝ ներկայացնելով շանսոնյեի կյանքն ու անցած ճանապարհը՝ նշելով, թե նրա մահը մեծ կորուստ է ողջ մարդկության համար:

Բրիտանական The Guardian պարբերականն օրինակ Ազնավուրին համեմատել է Սինատրայի հետ: «Շառլ Ազնավուրը` Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրան, մահացել է 94 տարեկանում»,- այդպես էր վերնագրված Ազնավուրի մահվան լուրը:

Իսկ BBC-ն իր նյութում հիշեցրել է, որ Ազնավուրը 1998թ.-ին հռչակվել է դարի շանսոնյե: «Հայ գաղթյալների ընտանիքում ծնված արտիստի ձայնասկավառակները վաճառվել են ավելի քան 180 մլն օրինակով: Նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում: 2017թ.-ին Ազնավուրը Հոլիվուդի փառքի ճեմուղում արժանացել է աստղի, իսկ 1998թ.-ին CNN-ի կողմից հռչակվել է դարի շանսոնյե»,- գրել է BBC-ն:

«Ալ Արաբիա» լրատվամիջոցն էլ հիշեցրել է, որ Շառլ Ազնավուրը խոստացել էր երգել նաև իր 100-ամյակին: «Նախորդ տարվա մայիսին նա կոտրել էր ձեռքը, սակայն նոյեմբերին պետք է սկսեր Ֆրանսիայում համերգների իր շրջագայությունը: 2013թ.-ին տված իր հարցազրույցում Ազնավուրը խոստացել էր երգել իր 100-ամյակի տոնակատարությանը»,- գրել է այդ լրատվամիջոցը:




Լրահոս