Թունիսը չի պատրաստվում ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանին կամ Ադրբեջանին պաշտպանել: Այս մասին Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում հայտարարել է Թունիսի ԱԳ նախարար Խմայիս ալ-Ջինաուին:
Նախարարը պատասխանել է Ադրբեջանից պատվիրակ Հուսեյնովին, որը Թունիսի ԱԳ նախարարին հարց էր հնչեցրել միայն նրա համար, որ հերթական անգամ հիշեցնի «հայկական կողմի ագրեսիայի մասին»:
Խմայիս ալ-Ջինաուին ընդգծել է, որ լինելով ՄԱԿ անդամ, Թունիսը հարգում է միջազգային պարտավորությունները եւ բանաձեւերը, սակայն չի ցանկանում միջամտել երկրների ներքին գործերին եւ չի ցանկանում, որպեսզի այլ պետությունները եւս միջամտեն Թունիսի գործերին: «Հայաստանն ու Ադրբեջանը երկու երկրներ են եւ մեր բարեկամներն են, եւ մենք հուսով ենք, որ նրանք խաղաղ եւ արդյունավետ կլուծեն բոլոր խնդիրները: Սակայն մենք չենք պատրաստվում որեւէ կողմին պաշտպանել»,- ընդգծել է նա: