ՀՀ ոստիկանությունը հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ 3 քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ շտապ Վանաձոր է մեկնել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Արտակ Կարապետյանը:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար: Կատարվում է քննություն»,- հայտնեց Ջանոյանը