Ինչու է հետախուզվում Ազատամուտ համայնքի ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ այդ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունել մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից առերեւույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Խոսքը վերաբերում է Ազատամուտ համայնքի ղեկավար ժորա Մարտիրոսյանին: 2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` Ժ. Մարտիրոսյանի կողմիցնույն համայնքի բնակչուհու առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ: Համայնքի ղեկավարը, չունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից որեւէ մեկը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված սեփականության ձեռքբերման կարգը, 2000 թ. փետրվար ամսից տիրացել է նույն համայնքի բնակչուհուն պատկանող առանձնատանը:

Բնակչուհին ճանաչվել է տուժող: 2018թ. հոկտեմբերի 6-ին քննիչըորոշում է կայացրել համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մեղադրյալը չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, 2018թ. հոկտեմբերի 8-ին որոշում է կայացվել համայնքի ղեկավարին բերման ենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնից ստացվել է գրություն, որ համայնքի ղեկավարը բացակայում է բնակության վայրից: 2018թ. հոկտեմբերի 8-ին քննիչըորոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու եւ հետախուզում հայտարարելու մասին: Նույնօրը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի կողմիցորոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար փորձել է դիմել Ժ. Մարտիրոսյանին, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ոստիկանության Իջեւանի բաժնից հայտնեցին, որմիջոցներ են ձեռնարկում նրան հայտնաբերելու համար:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս