Որքան ունեցվածք ունի Մարալիկի քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանն, ըստ իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, ունի երկու հողամաս, արտադրական նշանակության մեկ շինություն, մեկ բնակարան: Նրա դրամական միջոցը կազմում է 5 մլն դրամ: Որպես եկամուտ նա հայտարարգրել է սեփական աշխատավարձը, որը կազմում է ամսական 223 հազար դրամ եւ 500 հազար դրամի չափով «այլ»  եկամուտ: Իսկ ահա նրա կինը Լուսինե Սիմոնյանը ունի ընդամենը 200 հազար դրամի չափով դրամական միջոց:

Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ Մարալիկում բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ քաղաքապետի։




Լրահոս