Անի խոշորացված համայնքի խնդիրները ներկայացվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմենպրեսի հաղորդմամբ՝ Անի խոշորացված համայնքի բնակիչների բողոքների հիման վրա մասնագետների կողմից արված ուսումնասիրությունը և խնդիրները ներկայացվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությանը:

Այս մասին Գյումրիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը: Համայնքի բնակիչներից շատերն արդեն մոտ 1 ամիս է իրենց բողոքն են հայտնում՝ պահանջելով համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը: Համայնքի ղեկավարն էլ իր կողմից պնդում է, որ բողոքներն անհիմն են:

Բողոքի մասնակիցներն այս ընթացքում դիմել էին տարբեր միջոցների՝ ցույցից մինչև Երևան-Գյումրի մայրուղու փակումը, իսկ վերջին 10 օրերի ընթացքում նույնիսկ փակել են համայնքապետարանի մուտքը՝ չթողնելով համայնքապետարանի աշխատակիցներին և անձամբ համայնքի ղեկավարին մուտք գործել համայնքապետարան: Երկու կողմերի՝ համայնքի բնակիչների և անձամբ համայնքապետի հետ հանդիպումներ ունեցել են մարզային կառույցի ներկայացուցիչներ, սակայն ապարդյուն, իսկ հոկտեմբերի 12-ին համայնքում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Նույն օրը Գյումրիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը փաստեց՝ մինչ այս փորձ է արվել չմիջամտել համայնքի գործերին, իսկ մասնագետների կողմից արված ուսումնասիրությունը և խնդիրները ներկայացվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությանը: «Պարբերաբար աշխատանքներ են տարվել, պարբերաբար կապի մեջ ենք եղել համայնքի ղեկավարի հետ: Մենք համապատասխան հորդորներ ու խնդրանքներ հղեցինք ղեկավարին, բացատրեցինք իրավիճակը, քանի որ ՏԻՄ է, և մենք այլ կերպ չէինք կարող:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս