Այսօր կառավարության նիստում նշանակվեցին Արագածոտնի և Սյունիքի մարզպետները: Արագածոտնի մարզպետ նշանակվեց Դավիթ Գրիգորյանը, ով մինչ այդ հանդիսանում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար, իսկ Սյունիքի մարզպետ էլ նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջինիս նշանակմանը, ընդգծեց, թե որոշ իմաստով սա կարող է տարօրինակ թվալ. «Երևանի քաղաքապետի երդմնակալության ելույթում ես ասացի և ուրվագծեցի հետհեղափոխական ժամանակների մեր տրամաբանությունը և ասացի, որ ամենակարևորը մեզ համար նաև ավարտված համարել ոչ բռնի հեղափոխությունը և ՀՀ-ի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում: Ես կարևոր եմ համարում, որպեսզի հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհմարի», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: