ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է հիշել Լևոն Երանոսյանն ու ինչ է պատմել իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին:

Գեներալ-լեյտենանտին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին եւ երկրորդ մասերով` Պաշտոնեական լիազորություններն անցնելը: Հիշեցնենք, որ Լ. Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել 2018թ. ապրիլի 16-ին եւ 22-ին Բաղրամյան պողոտայում եւ Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին Լ. Երանոսյանի ցուցմունքից եւ իրավապահների կողմից տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնեց. «Ասում են, որ նա 4 հատ ԶԱՐՅԱ նռնակ է կիրառել, որի արդյունքում ցուցարարները տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, եւ ընդհանուր առմամբ 4 նռնակ է կիրառվել: Այսինքն` այստեղ պարզ է` եթե Միայն Լեւոն Երանոսյանն է կիրառել, ապա վատ հետեւանքների համար պատասխանը կրում է Լեւոն Երանոսյանը: Մեղադրանքն առաջադրելուց հետո մեր կողմից ուսումնասիրվեցին համացանցում հայտնված տեսանյութերը, եւ ընդամենը մեկ տեսանյութով մենք հայտնաբերեցինք, որ առնվազն 8 նռնակ է կիրառվում Բաղրամյան պողոտայում, որից երեքը կիրառվում է ոստիկանության այլ ծառայողների կողմից:

Այդ տեսանյութը իր հղումով մենք ներբեռնեցինք եւ ներկայացրեցինք Հատուկ քննչական ծառայություն` նշելով, որ, ըստ էության, սխալ փաստեր են դրված մեղադրանքի հիմքում, միաժամանակ միջնորդել ենք` մեղադրանքը վերացվի, սակայն միջնորդության քննումը հետաձգվել է մինչեւ որոշակի գործողությունների իրականացվելը: Սակայն արդեն տեւական ժամանակ է անցել, բայց որեւէ նորություն չկա: Ըստ էության, նրան առաջադրված մեղադրանքը փլուզվեց: Այն տեսանյութը, որը մենք ներկայացրել ենք նախաքննական մարմնին, այդտեղ հստակ երեւում է 8 հատ «Զարյա» լուսաձայնային նռնակի կիրառումը, ու այդ 8-ից երեքը հստակ երեւում է, որ գեներալ Երանոսյանը չի կիրառել»:

Մեր այն հարցին` երբ իրավապահները այս ամենը ներկայացրել են Լ. Երանոսյանին, ինչ է ասել նա իրավապահներին, ինչ ցուցմունք է տվել, պաշտպանն ասաց. «Լեւոն Երանոսյանը ասել է, որ ինքն ընդամենը իր կողմից մեկ հատի կիրառում է հիշում եւ, ամեն դեպքում, թե՛ իր կողմից, թե՛ այդ օրվա ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, իր ցուցմունքը ընդհանուր առմամբ սա է եղել»:
Նկատենք, որ այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել միայն Լեւոն Երանոսյանին, մինչդեռ այնտեղ այլ անձինք էլ են նռնակներ ու հատուկ միջոցներ կիրառել, սակայն իրավապահները գտել են, որ նրանց այդ միջոցների կիրառումց որեւէ մեկը չի տուժել: Հետաքրքիր է, որ միայն Լ. Երանոսյանի կողմից արձակված կրակոցներից են տուժել քաղաքացիները: ՀՔԾ-ն ինչպե՞ս է հիմնավորելու այդ երերուն փաստը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս