Մենք մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանելու. Փաշինյանը` Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ այցելությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր ժամանակներում թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների խնդիր դրված չի լինելու: Անդրադառնալով Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուն` վարչապետի պաշտոնակատարը նշեց.

«Մենք նոր փուլ ենք մտնում: Ես մի քանի անգամ ասել եմ` կա բարիկադներ կառուցելու ժամանակ, կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակ: Մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու փուլ: Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիր չէ, այլ քաղաքական ուղերձի խնդիր է: Դա այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանելու: Անթերի մարդիկ չկան, անթերի նշանակումներ չեն լինելու: Խնդիրը հետևյալն է, պետք է հստակ ուղերձ հղենք այն մասին, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս