ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզում չպայթած զինամթերքի խնդիր կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ականի պայթյունի հետեւանքով երեխաների մահվան վերջին դեպքը գրանցվել է Շիրակի մարզում: Դեպքից հետո ՌԴ դեսպանատան հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որպեսզի 102-րդ ռազմաբազայի զորավարժանքների տարածքների մոտ գտնվող համայնքներում ռազմաբազայի ներկայացուցիչների մասնակցությամբ ականային վտանգի իրազեկման դասընթացներ իրականացվեն: Այս մասին խոսվել է նաեւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպման ընթացքում: Ականային վտանգի մասին իրազեկումն առաջնային խնդիրներից է:

Դպրոցներում եւ համայնքներում պարբերաբար դասընթացներ են կազմակերպվում, ցուցադրվում են մուլտֆիլմեր, փակցվում են պաստառներ, որպեսզի երեխաները տեղեկացված լինեն:
Ականապատ են Հայաստանի 4 մարզերը՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ: Ականային վտանգների ու ականազերծման դժվարությունների մասին Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում մամուլի ասուլիսով են հանդես եկել ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Հեղինե Մանուկյան




Լրահոս