ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի տոնը։
«Շնորհավոր տոնդ, Երևան: Սիրում եմ քեզ»,- իր էջում գրել է Փաշինյանը և տեղադրել տեսահոլովակ, որտեղ խորհրդարանի ներկայումս գործող կազմի ընտրություններին մասնակցած «Ելք» դաշինքի անդամները կատարում են «Երեբունի-Երևան» երգը։
Հոկտեմբերի 21-ին Երևանը նշում է 2800-ամյակը։