Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում արդեն ամփոփվել են համայնքի ղեկավարի հոկտեմբերի 21-ին կայացած ընտրության արդյունքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից, նախնական տվյալներով, ձայների բացարձակ առավելությամբ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Սաշա Բավեյանը:
Երանոսում գրանցված 3827 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1538 ընտրող, որոնցից 1045-ը քվեարկել է Սաշա Բավեյանի օգտին: Դավիթ Մելոյանի օգտին քվեարկել է 214, Երեմ Քարամյանի օգտին՝ 211, Կարեն Սարիբեկյանի օգտին՝ 39 ընտրող: