ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը քիչ առաջ ելույթ ունեցավ` ներկայացնելով Ընտրական նոր օրենսգրքի առավելությունները:
Նրա խոսքով` ընտրությունները հապճեպ անելը հանրային պահանջ է: «Երկրում իրավիճակ է փոխվել: Եկեք ամեն մեկս մեր քաղաքացիական պարտականությունը կատարենք: Մենք մեր ժողովրդին հանում ենք իրար դեմ, ներքաղաքական իրավիճակն էլ է հանգստանալու: Կուսակցություններ են ձևավորվելու:
Նախկին իշխանության մոտ ուրիշ մթնոլորտ է ձևավորվել, որովհետև նախկինում միշտ կեղծել են ընտրությունները: Պարոն Աշոտյանը ճիշտ հետաքրքիր բան ասաց: Պարոն Աշոտյանը ճիշտ է, որովհետև միշտ ընտրություները կեղծել են, հաղթել են ու արդյունքները տոնել են»:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: