Ընթացիկ տարվա օգոստոսի 12-ին կրակոց է տեղի ունեցել Լոռու մարզում:
shamshyan.com-ը հայտնել էր, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խաչատրյանն էր: Նույն օրը պարզվել է, որ Ն. Խաչատրյանին իր մոտ եղած որսորդական հրացանով հրազենային վնասվածքը պատճառել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Կորյուն Մուրադյանը: Վերջինս հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց Լոռու մարզի ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերվել է, իսկ արդեն հյուրընկալվելով ոստիկանության Բազումի բաժին, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել էին հետևյալը. «Մի քանի հոգի սրճարանում նստած էին, մեկել լսեցինք կրակոց, ու էդ ժամանակ մի ջահել տղա ընկել էր գետնին: Նկատցեինք, որ արյուն է գնում: Լավ էր, մոտակայքում ծառայություն կատարող ՊՊԾ-ի ոստիկանները կարճ ժամանակում հասան, մի քանիսը վիրավորին բժշիկների հետ շտապօգնությունով տեղափոխեցին հիվանդանոց, մի քանիսն էլ վազում էին սրճարանից փախուստի դիմած մի քանի քաղաքացիների հետևից: Հետո իմացանք, որ ոստիկանները Կորյունին բռնել են: էդքան բան»:
Կորյուն Մուրադյանը նախկինում եղել է դատապարտված և հանցագործ աշխարհում հայտնի է «Կոկո» մականվամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում Մուրադյնի փաստաբան Տիգրան Սաֆարյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել:
Ի դեպ, ArmLur.am-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որում կարևորագույն վկան, ով դեպքից հետո ցուցմունք է տվել Կոկոյի դեմ, հայտնում է, որ ցուցմունքը տվել է իրավապահների ճնշումների և խոշտանգման ազդեցության տակ: Նա կատարվածից հետո մեկնել է Թուրքիա: