ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարը շարունակում է շատերի համար եկամուտ ստանալու աղբյուր հանդիսանալ: Իրենց բիզնեսն առաջ տանելու համար մարդիկ դիմում են նման մեթոդների՝ վաճառքի ներկայացնելով նաեւ վարչապետի լուսանկարը: Ու եթե նախկին իշխանությունների օրոք նախկին ղեկավարի նկարը բացասական էմոցիաներ էր առաջացնում, ապա հիմա, ընդհակառակը, մարդիկ սիրով են վերաբերվում վարչապետ Փաշինյանին:

 

 

ՀԱՐՑ. Եթե անձն ունի հաշմանդամության կարգ եւ պետական պատվերի շրջանակներում (անվճար) պետք է ստանա պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական պարագաներ, ապա կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի համապատասխան մարմին:

Լյուդա Միրզոյան (59 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Միրզոյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն` ներկայացնելով.
-անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
– համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
– հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,
– լսողական սարք ստանալու համար` նաեւ սուրդոլոգի եզրակացությունը,
– աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առաջին խմբի հաշմանդամներին եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաներին վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան տրամադրվում է սայլակ: Հաշմանդամին սայլակը տրամադրվում է 3 տարի ժամկետով:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե պետական տուրքի գումարը սահմանված ժամկետում չի վճարվել, ապա որքա՞ն տույժ է սահմանվում:

Ռիմա Հայրապետյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով` պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:
Միաժամանակ հայտնում ենք, որ պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար նույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում: Նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական տուրքի վճարման` իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետտուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում:




Լրահոս