ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, 33-ամյա Հակոբ Արշակյանը սկսել է տարօրինակ եւ ծիծաղ հարուցող մտքեր արտահայտել: Երեկ, երբ ՀՀ ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները` պահանջելով վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը, մասնակիցներին լսելու էր գնացել նաեւ Հակոբ Արշակյանը։ Նա մարդկանց բարձրաձայնած խնդրին լուծում տալու, անելանելի դրությունից հանելու փոխարեն դեռ շարունակում է թոթովախոսել:
Պարզվում է` Արշակյանի համար տարվա ամենակարճ ամիսը` փետրվարը, 31 օր ունի: Համենայնդեպս երեկ նա ավտոներկրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱԺ-ն «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը ընդունել է փետրվարի 31-ին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ավելի քան մեկուկես ամիս է, ինչ Բագրատաշենի անցակետում աջ ղեկով շուրջ 130 մեքենա կա կուտակված, իսկ հայկական կողմը արգելում է դրանց մուտքը Հայաստան:
Հիշեցնենք, որ արգելքի մասին հարցը ԱԺ-ի կողմից մարտի 1-ի նիստում էր ընդունվել, ինչի ժամանակ, սակայն, փոփոխություն էր կատարվել եւ նախագծից հանվել էր «ժամանակավոր» բառը: Հիմա նորերն էլ անկարող են տիրապետել իրավիճակին, լուծումներ գտնել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան