ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր գործը բարդանալու է». ԱԱԾ պետն ու ոստիկանապետը համաներման վտանգների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր համաներման մասին: Այս հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ասել է, որ Երեւանի պատմության մեջ լինելու է ամենամեծ համաներումը:

Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է Սերժ Սարգսյանի առաջարկով 2013 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաեւ պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների` նոր իրողություններով պայմանավորված սպասումները` համաներման անհրաժեշտությունը իսկապես զգացվում էր, սակայն հասարակության շրջանում մեծ է մտահոգությունը, որ համաներման արյունքում որքանով է ապահովված իրենց անվտանգությունը:

Ավելին,«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց հասկանալու համար, թե ինչ պատկեր ենք ունեցել 2013 թվականի համաներումից հետո երկրում գրանցված հանցագործությունների մասով:

Այսպիսով, 2012 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ամիսը ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը եղել է 14 հազար 124-ը:

2013 թվականին`16 հազար 932,2014 թվականին`16 հազար 047,2015 թվականին` 15 հազար 4672016 թվականին` 16 հազար 983,2017 թվականին`17 հազար 898, իսկ 2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին նույն ժամանակահատվածում հանցագործությունների ընդհանուր թվաքանակը եղել է 12 հազար 484:

Ուսումնասիրելով գրանցված հանցագործությունների թվաքանակը` նկատում ենք, որ 2013 թվականին հայտարարված համաներումից հետո ամեն տարի հանցագործությունների ցուցանիշը գնալով ավելացել է: Հատկապես վերջին տարիներին ակնհայտ է, որհանցագործությունների աճ կա, ուստի շատ կարեւոր է այս պայմաններում համաներումհայտարարելու եւ դրա հետագա հետեւանքները կանխելու գործընթացը ուշի ուշով հետեւելը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս