Ռուբեն Գևորգյանը չպահեց խոստումը. ինչո՞ւ վերադարձավ Գագիկ Ծառուկյանի «գիրկը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Երդվյալ ազատամարտիկների միության» 6-րդ համագումարը, որի ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է: Այդ օրըտեղի ունեցած համագումարին մասնակցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարել է, թե Ռուբեն Գեւորգյանը իրենց ցուցակում չի լինի:

Ընդ որում, Ռուբեն Գեւորգյանը, ով 10 տարի եղել է ԲՀԿ անդամ եւ մշտապես հայտարարել, թե ՀՀԿ գաղափարախոսությունն իր համար հոգեհարազատ է, դուրս էր եկել այդ կուսակցությունից 2017 թվականից, երբ ԲՀԿ-ն որոշել էր դաշինքով մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ սա այն դեպքում, երբ Ռուբեն Գեւորգյանը ժամանակին հայտարարում էր. «ԲՀԿ-ից դուրս չեմ գա, քանի որ կյանքումս ինձ հանդիպած անգամ կործանվող վագոններից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է միշտ եղել եւ այդպես էլ կլինի»: Սակայն Գեւորգյանը չպահեց խոստումը, բայց մեկ տարի անց վերադարձավ Ծառուկյանի գիրկը: Հետաքրքիր է` ի վերջո քանի իրական կերպարով է քաղաքականության մեջ հանդես գալիս Ռուբեն Գեւորգյանը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս