Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության մեջ առկա միտումները, ընթացիկ տնտեսական իրավիճակը, հնարավոր կանխատեսումները և զարգացման հեռանկարները:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով գնաճի ցուցանիշները, նշել է, որ 2017 թ. համեմատ ցուցանիշները դրական են, և կանխատեսվում է, որ ԿԲ այսօրվա ունեցած գործիքակազմով տարին կամփոփվի 3,3-3,5 տոկոս, հնարավոր է՝ նաև 3 տոկոս գնաճի շրջանակում, ինչը նշանակում է, որ կանխատեսված 4 և ավելի բարձր տոկոսին գնաճը չի հասնի: Անդրադառնալով բանկային համակարգի զարգացմանը՝ ԿԲ նախագահը նշել է, որ ավելանում է վարկավորումը. տարեսկզբից հիփոթեկային վարկերի ծավալն աճել է 10,5 տոկոսով՝ 22 մլրդ դրամով, ընդհանուր ծավալն այս պահին կազմում է 231 մլրդ դրամ: Բիզնես վարկերի ծավալում հիմնականում աճել են արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերը: Արթուր Ջավադյանը նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրվել է նոր պայմանագիր՝ 50 մլն եվրոյի չափով, որը չի կանխատեսում պետական բյուջեի երաշխիք և ուղղվելու է արտահանման խթանմանը, զբոսաշրջությանը և գյուղատնտեսությանը:
Մանրամասները` տեսանյութում