Հոկտեմբերի 30-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հայաստանը արատահորդ արև» գրքի հեղինակ, գրող, լրագրող Վալերիա Օլյունինան , գրքի խմբագիր Պավել Ջանգիրովը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

ԹԵՄԱ՝ կկայանա շնորհանդես-ասուլիս. լույս է տեսել «Հայաստանը արատահորդ արև» գիրքը, նվիրված հայ-ռուսական գրական եւ մշակութային կապերին, թուրքիայում ապրող հայերին, սփյուռքին և հայկական հետքով ստեղծագործություններին. նման բովանդակությամբ առաջին անգամ է գիրք հրատարակվում:

***

Հոկտեմբերի 30-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ Երևան-Մինսկ-Քիշնև-Աստանա-Բաքու-Բիշքեկ՝ նվիրված նոյեմբերի 2-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Ինչպե՞ս է զարգանում ԱՊՀ երկրների համագործակցությունն այսօր: Տնտեսական օրակարգի ո՞ր հարցերն են համարվում առաջնային: Ի՞նչ նոր նախագծեր կարող են իրականացվել ԱՊՀ շրջանակում:

***

Հոկտեմբերի 30ինժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ո՞րն է լինելու սոցիալապես անապահով ընտանիքների աջակցման և ծնողազուրկ երեխաների պաշտպանության քաղաքականությունը Հայաստանում» թեմայով։

Բանախոսներն են՝

Մագդա Արսենյան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Միրա Անտոնյան, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ, Երեխաների պաշտպանության ցանց

***

Հոկտեմբերի 30ինժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա քննարկում «Նախագահական ընտրություններ Վրաստանում. դիտորդների գնահատականը ընտրական գործընթացին» թեմայով։

Բանախոսներն են՝

Ստեփան Գրիգորյան,  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության  վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Նորիկ Գասպարյան, Ալիք մեդիայի լրագրող (քննարկմանը կմիանա տեսազանգով Վրաստանից)

***

Հոկտեմբերի 30-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս «Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության իրավատնտեսական հետևանքները, ԼԳԴԲ-ի  ակտիվացման վտանգները և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ու տեսլականը» թեմայով:

Բանախոսներն են՝

Հայկազ Մակարյան – իրավաբան, հրապարակախոս

Լևոն Շիրինյան – քաղաքագետ

***

Հոկտեմբերի 30-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Հայացք Հայքից» նախաձեռնության ասուլիսը, որի ընթացքում նախաձեռնության անդամները հանդես կգան հայտարարությամբ, սպասվող ընտրությունների առիթով:
Բանախոսներ՝
Խաչիկ Չալիկյան – ռեժիսոր, դրամատուրգ
Վիգեն Ավետիս – քանդակագործ
Հակոբ Սիմոնյան – հնագետ
***

Հոկտեմբերի 30-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազայանը և ԱԺ Ծառուկյանխմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Թեման՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չընդունում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սպասվող քաղաքական զարգացումներ:

Հոկտեմբերի 30-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը և Սպառողների խորհրդատվություն  կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Թեման՝ Աճող ավտովթարների քանակը և հետևանքները, կարմիր գծերի հետ կապված խնդիրներ, ակնկալվող լուծումեր:




Լրահոս