Դիլիջանի թունելում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասի
հետևանքներն ուսումնասիրելու և թունելի վերականգնման աշխատանքների
վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը
ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում
կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։
Այդ պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12.00-ից մինչև 15.00-ն ընկած
ժամանակահատվածում Դիլիջանի թունելը կփակվի։
Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա –Մ4 այլընտրանքային
ճանապարհով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն