«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Համաներման նախագծի քննարկումը խորհրդարանում երեկ հլու-հնազանդ, սկզբից մինչեւ վերջ իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀԿ-ի մականունավոր պատգամավորները՝ Հակոբ Բեգլարյան, Աշոտ Արսենյան, Նաիրի Սահակյան եւ այլք, որոնք վերջին շաբաթներին մոռացել էին ԱԺ-ի ճանապարհը։
Փորձեցինք պարզել, թե ինչով է բացատրվում սույն օրենսդիրների հետաքրքրությունը նախագծի հետ կապված։ Նրանցից մեկը խոստովանեց, որ եկել է քվեարկելու, որպեսզի բերդից դուրս գան հեղափոխության եւ 2016-ի ՊՊԾ գնդի հայտնի դեպքերի զանգվածային անկարգությունների գործով անցնող իր ընտրատարածքի տասնյակ մասնակիցներ։ Գաղտնիք չէ, որ մականունավորներն անձնական հրոսակախմբեր ունեն։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: