Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրող Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար, այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում:

«Սիրելի գործընկերներ,
այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց և աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են Ֆեյսբուքում և Թվիթերում, շուտով նաև կլինեն այլ սոցցանցերում։
Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։

Հ.Գ. Սույն գրառումը շնորհավորանքների հարթակ չէ :)։ Առհասարակ կարծում եմ՝ պաշտոն ստանալը աչքալուսանքի առիթ չէ»,- ասված է գրառման մեջ:




Լրահոս