Նոյեմբերի 2-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

ԹԵՄԱ՝ ոլորտում առկա դրական միտումները՝ ըստ 9 ամսվա տվյալների: Համեմատական դիտարկումներ՝ վերջին հինգ տարիների կտրվածքով:

***

Նոյեմբերի 2-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբում գործարար Սիլվա Համբարձումյանը կներկայացնի մանրամասներ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ:

***

Նոյեմբերի 2-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը և «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:

Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքական զարգացումներ, առաջիկա խորհրդարանական ընտրություններ:

***

Նոյեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում գնդապետ Գրիշա Սարգսյանը կխոսի առաջիկա խորհրդարանական ընտրություններին`ռեյտինգային ընտրակարգով Ոստիկանների միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության մասնկացության եւ ընտրված ձեւաչափի մասին

***

Նոյեմբերի 2-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հաշմանդամության խնդիրներով զբաղվող «Ունիսոն» կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը կխոսի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, այն աշխատանքների մասին, որոնք արվել են հաշմանդամներին հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ, կներկայացնի թե ինչպիսին է պատկերը մարզերում, ինչպես նաեւ կանդրադառնա թե ինչ խնդիրների կարող են բախվել հաշմանդամները հատկապես ձմռանը

***

Նոյեմբերի 2-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս «Դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց առողջական վիճակը այսօր: 2018թ-ի «աննախադեպ» համաներումը այսօրվա Հայաստանում: Զուգահեռներ՝ նախկին ընտրական օրենսգրքի և առաջարկվող օրենքի նախագծի միջև» թեմայով:
Ասուլիսի ընթացքում բանախոսը կանդրադառնա նաև  առաջարկվող օրենքի նախագծի հարակից այլ հարցերին:
Բանախոս՝
Լուսինե Զեյնալյան –  «Հասարակություն, Արդարություն, Իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ




Լրահոս