Յուրի Խաչատուրովը հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին Մինսկում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. հայտնում է Ինտերֆաքս-Զապադը:
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին»,-նշել է նա:
ՀՀ նախագահը պարզաբանել է, որ քանի որ Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա հենց երկիրն է որոշում՝ թողնել նրան այդ պաշտոնին, թե հետ կանչել:
«Ներկայում ընթանում է համապատասխան իրավաբանական գործընթաց», – հավելել է նա: