«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դաշնակցության պաշտոնական կայքը՝ yerkir.am-ը, նոր խմբագիր ունի։ Այդ գործառույթն արդեն մի քանի օր է՝ կատարում է ՀՅԴ-ական Գայանե Մանուկյանը, որը գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի խոսնակն էր եւ մշտապես մասնակցել է ՀՅԴ քարոզչական աշխատանքներին, հատկապես՝ ընտրությունների փուլում։
Հիշեցնենք, որ կայքի խմբագիր Ագնեսա Խամոյանն օրերս ազատման դիմում է ներկայացրել, որոշումը կայացվել է ՀՅԴ ԳՄ-ի կողմից՝ «Դաշնակցության կայքը պետք է դաշնակցական խմբագիր ունենա» պատճառաբանությամբ։ Ի դեպ, ավելի վաղ Ագնեսային առաջարկել են համալրել կուսակցության շարքերը, սակայն վերջինս այն ժամանակ չի համաձայնել, իսկ այս անգամ այլեւս առաջարկ չի եղել։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: