Հայտնի գաղտնալսման գործով քննիչ հանձնաժողովում այսօր կարևոր հայտարարություն է արվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց նիստ դռնփակ անցկացնել` պարզաբանելով, որ այսօր կարևոր հայտարարություն է արվելու, ինչը պարունակում է նախաքննական գաղտնիք: Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին, և նիստն այս պահին դռնփակ է:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այսօրվա նիստին ներկա է նաև գաղտնալսման մեջ հիշատակվող դատավորը` Վաչե Մարգարյանը:

Հիշեցնենք` հանձնաժողովի կազմում են ՀՀԿ-ից Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանը:




Լրահոս