Սևանա լիճը դարձյալ կանաչել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լիճը դարձյալ կանաչել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Ծովագյուղի բնակիչներից: Նրանց պատմելով` արդեն մի քանի օր է, ինչ արեւոտ եղանակի պատճառով լիճը կանաչում է: Ըստ մասնագետների` լճի կանաչելու հիմնական պատճառներից է ոչ միայն բարձր ջերմաստիճանը, այլեւ լճում ֆոսֆորի ավելացումը, ինչպես նաեւ ջրի մակարդակի տատանումները:

Հիշեցնենք, որ այս ամռան ամիսներին լճի ափամերձ տարածքներում տարածվել էր կապտականաչ ջրիմուռների անաբենա ցեղատեսակը, որը համարվում է տոքսիկ: Բայց կարծես թե ներկայիս կառավարությանը այդքան էլ չի մտահոգում Սեւանա լճի ճակատագիրը. գործնական քայլեր չեն արվում այդ իրավիճակը շտկելու համար:




Լրահոս