Միքայել Մինասյանը վերադառնում է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միքայել Մինասյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ,

Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար:

Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ: Շնորհակալ եմ Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար: Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք:

Հ.Գ. Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը համառոտ ֆիլմ է պատրաստել, որում ամփոփված են մեր հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները»:




Լրահոս