Նոյեմբերի 2-ին, ժամը 19.20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են Կարբի գյուղում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Կարբի գյուղում, վիճաբանության ժամանակ, ոմն Թելման դանակով հարվածել է նրանց՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ Թելմանը Կարբի գյուղի բնակիչ Թելման Վ.-ն է:
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նույն օրը կասկածյալը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը շարունակավում է: