Շիրակի մարզի Դատախազության դիմաց բողոքի ակցիա է: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատախազության դիմաց հավաքվել են բռնաբարթյան մեջ կասկածվող գյումրեցի տաքսու վարորդի ազգականները: Վերջիններս պահանջում են արդար դատաքննություն իրականացնել:
Հիշեցնենք, որ Գյումրիում Ռուսաստանի Դաշնության 20-ամյա քաղաքացի Ե. Դ.-ին բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով կալանավորվել է գյումրեցի 28-ամյա մի երիտասարդ, որը տաքսու վարորդ է։
Տաքսու վարորդի հարազատները պնդում են, որ նա հոկտեմբերի 29-ին, ժամը մինչև 11․30-12․00-ը տանն է գտնվել: Կնոջը տղան չի ճանաչել, ընդամենը մի քանի անգամ իր մեքենայով կնոջ պատվերով մի քանի տեղ է տարել եւ վերջ: Երիտասարդի հարազատները վստահեցնում են, որ տաքսու վարորդն անգամ կնոջ տան հասցեն չի իմացել:
Հեղինե Մանուկյան