«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Բորնմութի» նկատմամբ հաղթանակը (1:2):
«Առաջին խաղակեսը պարզապես աղետ էր: Ընդմիջմանը տղաներին ասացի, որ բախտը մեր կողմից չէր, սակայն մենք էլ խայտառակ կերպով էինք պաշտպանվում: Երկրորդ խաղակեսում ավելի լավ տեսք ունեինք: Մի քանի գոլային պահեր ստեղծեցինք ու արժանի էինք հաղթանակի:
Կարծում եմ՝ կարող էինք ավելի շուտ դառնալ գոլի հեղինակ ու ամրագրել հաղթանակը»,- ասել է նա: