Տևական ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում, որ ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն ընդգրկվել է այս կամ այն կուսակցության ընտրացուցակում: ArmLur.am-ը զանգահարեց Իշխան Զաքարյանին` նրանից պարզելու իրականությունը:
-Ձեր անունը շրջանառվում է տարբեր ցուցակներում լինելու առնչությամբ, ո՞րն է իրականությունը:
-Իրականությունը մեկն է` իմ անունը չի լինելու որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում: Չեմ ունենալու անձնական մասնակցություն այս ընտրական պրոցեսներին: Որպես քաղաքացի ակնկալում եմ ժողովրդի քվեի հաղթանակ և երկրի կայուն զարգացում: