Beeline-ն ամփոփում է 2017 թ.-ին իրականացրած սոցիալական ներդրումների ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ն ամփոփում է 2017 թ.-ին իրականացրած սոցիալական ներդրումների նախագծերը։

Լինելով ՎԵՈՆ խմբի մի մաս, Հայաստանում Beeline-ը որդեգրել է խմբի ընդհանուր մոտեցումը և իր ջանքերն ուղղում է թվային կրթության ծրագրերի և ստարտափների կայացման նախագծերի աջակցմանը։ «Թո՛ղ քո հետքը» ռազմավարության շրջանակում ընկերությունը բացեց Beeline Ստարտափ Ինկուբատորը, որտեղ սկսնակ ստարտափները՝ մենթորների օգնությամբ իրենց գաղափարները զարգացնում են մինչևկստանան լիարժեք պրոդուկտ, որը ներկայացնում են պոտենցիալ ներդրողներին։

Երիտասարդ ՏՏ մասնագետների համար Մայքրոսոֆթինովացիոն կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է հեքըթոն, որի ընթացքում արդիական BigData թեմայի շուրջ մշակվելեն նորարար լուծումներ, և լավագույն թիմերը ստացել են պարգևատրումներ։ Տարվա Ամենավառ նախագծերից մեկը, որին աջակցեց Beeline-ը, դարձավ հերթական «Սևան ստարտափ սամմիթ-2017»-ը, որին մասնակցեցին ստարտափներ ստեղծած շուրջ 1000 մասնակիցներ, ներդրողներ և ոլորտի ներկայացուցիչներ։

Դպրոցականների համար ՎորլդՎիժըն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ միասին անցկացվել են կրթական դասընթացներ, որոնց ընթացքում մարզերի դպրոցականները սովորեցին համացանցի անվտանգ օգտագործման կանոնները և նկարահանեցին իրենց մարզերի խնդիրները՝ առաջարկելով լուծումներ։

«Հետևելով ՎԵՈՆ խմբի մոտեցմանը, մենք էլ նախընտրում ենք երիտասարդներին գիտելիքներ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան այդ գիտելիքների օգնությամբ իրենց իսկ ձեռքերով սեփական կյանքը դարձնել ավելի լավը։ Մեր ընկերությունը մեծ փորձ ունի հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում, և մենք վստահ ենք, որ կարող ենք կիսվել այդ փորձառությամբ երիտասարդների հետ ու աջակցել Հայաստանում այս հեռանկարային ոլորտի զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի 2017 թ․ կորպորատիվ պատասխանատվության այս և այլ նախագծերի մասին մանրամասն կարելի է տեղեկանալ հետևյալ հղումով։




Լրահոս