Վարկանիշային ընտրակարգով առաջադրվող նախարարները և պաշտոնյաները մեկնում են արձակուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՔՊ-ական այն նախարարները եւ պաշտոնյաները, ովքեր պատրաստվում են որպես թեկնածու առաջադրվել վարկանիշային ընտրակարգով, մեկնելու են արձակուրդ եւ վերադառնալու միայն դեկտեմբերի 10-ին` ընտրությունների ավարտից հետո:

Ըստ մեր տեղեկությունների` այդպիսի արձակուրդի իրավունք արդեն իսկ տրվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին: Մասնավորապես, նա նոյեմբերի 6-9-ը գտնվելու է չվճարվող արձակուրդում, իսկ արդեն նոյեմբերի 12-ից դեկտեմբերի 7-ը կլինի ամենամյա տրամադրվող նվազագույն արձակուրդում: Ինչ վերաբերում է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին եւ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, որոնք արդեն իսկ հայտարարել են ռեյտինգայինով առաջադրվելու մասին, նրանք դեռ արձակուրդ չեն մեկնել, թեեւ ժամանակ դեռ ունեն, որպես թեկնածու գրանցվելուց հետո արդեն կարող են այդ քայլին դիմել:




Լրահոս