Կրիմինալի ծածուկ ներգրավում. Տույի քույրը՝ ՔՊ ցուցակում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարծես թե ոչ մի իշխանություն չի կարողանում ընտրությունների գնալ առանց կրիմինալի ծառայությունների: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է թաքցնել այդ ծառայությունը՝ իր ընտրական ցուցակներում ներգրավելով ոչ թե անմիջապես կրիմինալի ներկայացուցիչներին, այլ նրանց ընտանիքի անդամներին:

Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքը ընդգրկող ընտրատարածքում ՔՊ-ն մտադիր է առաջադրել հայտնի քրեական հեղինակություն Տույի քրոջը: Չնայած կարող են ասել, որ հեղափոխությունից հետո մարդկանց միջև ազգակցական կապերը իսպառ վերացված են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս