Ինչ ունի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան:

Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վ. Ներսեսյանի հանձնած փոխառությունները կազմել են 3200000 դրամ: Նույն ժամանակահատվածում դրամական միջոցները կազմել են 2000 ԱՄՆ դոլար և 2 մլն ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 3 939 536 ՀՀ դրամ: Հայտարարագրված եկամուտը գոյացել է աշխատավարձից:

Հավելենք, որ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնում Վաչագան Ներսեսյանը նշանակվել է այս տարվա սեպտեմբերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս