Նիկոլ Փաշինյանը մեկնել է Աստանա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Աստանա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանը:

Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ղազախստանի մայրաքաղաք են մեկնել նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:




Լրահոս