ՖՈՏՈ. Գյումրիում գնացքների երթևեկությունը դադարեցվել է. աշխատողները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել։ Նախորդ օրվանից Գյումրիի, Երևանի և Սանահինի լոկոմոտիվային դեպոներում, գնացքների մեքենավարները հրաժարվում են աշխատել։ Աշխատակիցները բողոքում է աշխատավարձերի նվազեցումից։
Ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ հավելավճարների պակասեցման պատճառը ապրանքաշրջանառության ցուցանիշների նվազումն է:

Այժմ բոլոր կայարաններում գնացքների երթևեկությունը դադարեցված է: Ցուցարարների հետ արդեն քննարկումներ են սկսել ոլորտի պատասխանատուները։ Թե ինչ եզրահանգման կգան դեռ հայտնի չէ։




Լրահոս