Նոյեմբերի 10-ին ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Արմեն Գրիգորյանը:
Թեմաներ՝ ID կուտակային քարտերի ներդրման նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, հնարավոր կլինի արդյոք այդ գործառույթի միջոցով կրճատել ստվերը, առաջարկներ եկամտային հարկի դրոյքաչափերի փոփոխությունների վերաբերյալ, ֆիզիկական անձանց ևս հարկելու քաղաքականությունը ինչ խնդիրներ կարող է առաջացնել:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ ՝ նվիրված ԽՍՀՄ առաջնությունում Երևանի «Արարատի» հաղթանակի 45-ամյակին:
Հայկական ֆուտբոլի փառահեղ անցյալի և հեռանկարների մասին կխոսեն.
Մոսկվայում՝
Լեգենդար թիմի գլխավոր մարզիչ, Ռուսաստանի Ֆուտբոլային Միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը,
Երևանում՝
«Արարատի» խաղացողներ, ԽՍՀՄ չեմպիոններ և կրկնակի գավաթակիրներ, այդ թվում` Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը:
***