Նոյեմբերի 10-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հնաբերդ-Այգեստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. Գ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: