Անձեռնմխելի գործարարները. Միքայել և Կարեն Վարդանյանները շարունակում են թիկնապահներով շրջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, սեպտեմբերի հայտնի ելույթում էլ ուժային կառույցների ղեկավարներին հրահանգեց թիկնապահներ ունեցողներին «փռել ասֆալտին», այնուամենայնիվ, հայկական իրականությունում շատ քիչ բան է փոխվել: Համենայնդեպս այն գործարարները, որոնք հեղափոխության վերջին օրերին ճարպիկ գտնվեցին, աջակցեցին հեղափոխությանը, այժմ արտոնյալ դիրքեր ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին շրջանում «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները շարունակում են թիկնապահներով շրջել, ընդ որում՝ անթաքույց: Վարդանյանների ընտանիքին յուրաքանչյուր առավոտ տանից դեպի աշխատանքի վայր կամ մեկ այլ տեղ ուղեկցում են թիկնապահները առանձին ավտոմեքենաներով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Միքայել Վարդանյանից հետաքրքրվել, թե ինչն է թիկնապահներից անբաժան շրջելու պատճառը, սակայն գործարարը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հետաքրքիր է՝ նոր Հայաստանում ումի՞ց են վախենում Վարդանյանները:




Լրահոս