Հրադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ ԼՂ հակամարտության կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարեւորագույն պայման է։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։
Նա նշել է, որ հավաքական միջնորդի դերում հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ «եռյակի» ջանքերը ԼՂ հակամարտության կենսունակ լուծումների մշակման գործում բարձր գնահատանքի ու անվերապահ աջակցության են արժանի։