Նախօրեին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը բավական երկար է տեւել. կուսակցության ներկայացուցիչները շուրջ հինգ ժամ քննարկումներ են անցկացրել: Ի վերջո որոշել են մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ ցուցակն էլ գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կուսակցությունում այս հարցում միանշանակ դիրքորոշում չկա, եւ մասնավոր զրույցներում նրանցից մի քանիսը չեն թաքցնում, որ կնախընտրեին այլ մարդ գլխավորեր կուսակցության համամասնական ցուցակը:
Նիստի հետաքրքիր դրվագներն ու ընտրացուցակի հետ կապված հետաքրքիր մանրամասներ կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: